«Նման ցանկություն կա». Լուիզա Ղամբարյանը՝ հաղորդավարուհի՞
Օրերս ավարտվեց շուրջ երկու տարի հեռարձակվող «Հարազատ թշնամի» հեռուստասերիալը, որի գլխավոր հերոսներից մեկին՝ «կոլորիտային Վարդին», էր մարմնավորում Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ երկարատև աշխատանքից հետո այժմ գտնվում է հանգստի շրջանում. «Երկու տարի անընդմեջ աշխատելուց հետո թե՛ կենսական, թե՛ մտավոր և թե՛ ստեղծագործական իմաստով կար հանգստի կարիք, ինչն էլ այս պահին անում եմ: Երբ ինքս կհասկանամ, որ ժամանակն է եկել դարձյալ ակտիվ աշխատելու, ապա, անպայման, հեռուստադիտողը կտեսնի ինձ եթերում»:
Հարցին՝ արդյոք հավաստի՞ են այն տեղեկությունները, թե առաջիկայում Լուիզա Ղամբարյանին հեռուստադիտողը կտեսնի հաղորդավարուհու կարգավիճակում, դերասանուհին նշեց. «Այժմ դեռ վայելում եմ հանգիստս, ու գործերի մասին չեմ մտածում, նման ցանկություն կա, բայց այն դեռ ցանկություն է, կիրականանա, թե ոչ, դեռ հստակ ասել չեմ կարող: Գուցե հեռուստադիտողը ինձ տեսնի դարձյալ հեռուստասերիալում, որի մասին ևս կոնկրետ հայտարարություններ դեռ չեմ կարող անել»:
Շարունակությունը` այստեղ: