«Նման դաժան վերաբերմունքը ահազանգ է».Գուրգեն Եղիազարյան
«Նոր Հայաստանում ոստիկանների նկատմամբ նման դաժան վերաբերմունքը ահազանգ է, որ երկրում կրիմինալը չափ ու սահմանն անցել է: Ոնց կարելի է ոստիկաների նման ձեւով վարվել»,-NewsMedia-ի հետ զրույցում անդրադառնալով, հոկտեմբերի 16-ին Ազատության պողոտայում տեղի ունեցած ողբերգական դեպքին, (ոստիկանի սպանությանը), ասաց հասարակական-քաղաքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը:
-Ցավոք ես մանրամասներ չգիտեմ կատարվածից, ըստ այդմ կդժվարանամ եզրահանգումներ անել` կոնկրետ դեպքի հետեւանքների եւ պատճառների վերաբերյալ: Շատ ցավալի դեպք է, ի վերջո առաջին հերթին սպանվել է մարդ, ՀՀ քաղաքացի, հետո նոր ոստիկան: Պարզապես չունեմ բավական տվյալներ այս դեպքի մասին խորը խոսելու եւ վերլուծելու համար:
Հարցին, այնուամենայինվ ի՞նչով եք պայմանավորում կրիմինալի ակտիվացումը, կարճ պատասխանեց.
-Բա ի՞նչ եք ուզում, երբ երկրի ամենակարեւոր մարդը խոսում է ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին, բա փողոցային խուժաններն էլ պետք է ոգեւորվեն, սա է, ցավոք: