Նման մարդկանց կարելի է դատի տալ. Գուժ Մանուկյանն ու Դիանա Գրիգորյանն՝ իրենց հարաբերությունների մասին
Այսօր հերթական աղմուկն էր բարձրացել «Հարազատ թշնամի» հեռուստասերիալի շուրջ: Սակայն այս անգամ էպիկենտրոնում ոչ թե սցենարն էր կամ սերիալի ձգձգվածությունը, այլ ժողովրդական դերասանի և սցենարիստի, իբր, տարաձայնությունը:
Արդյոք ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը սցենարիստ Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտի արդյունքում անձա՞մբ է հրաժարվել սերիալից և ճի՞շտ են կայքերում տեղ գտած այն գրառումները, որ դերասանն արդեն չկամությամբ էր գնում նկարահանման հրապարակ, Life.panorama.am-ը փորձեց պարզել դերասանից և սցենարիստից:
«Նախ ասեմ, որ ես ոչ թե տհաճությամբ, այլ ընդհակառակը՝ միշտ սիրով եմ գնացել նկարահանման: Գիտեմ, որ հեռուստադիտողը համակրում ու սիրում էր իմ կերպարին: Սցենարիստի հետ ոչ մի խնդիր չունեմ ու չեմ ունեցել երբևէ: Դիանան ինձ զանգահարեց, ասաց, որ իմ հերոսը «մահանալու» է, «Յուրիկը» «Կարպիչին» պետք է սպանի, քանի որ սերիալը ավարտվում է և մեկ-երկու շաբաթից նոր «պրոեկտ» ենք սկսելու: Թեև, հետևում եմ ու տեսնում, որ Կարպիչն անընդհատ վերակենդանանում է… բայց սրանք ուղղակի խոսակցություններ են: Մեզ՝ հայերիս մոտ սովորություն կա ասեկոսեներ տարածելու, դա ինձ համար հասկանալի է և արդեն վաղուց չեմ նեղվում նման բաներից»,-մեկնաբանեց Գուժ Մանուկյանը:
Շարունակությունը` այստեղ: