Նոր ահասարսուռ մանրամասներ 14-ամյա երեխայի ինքնասպանության դեպքից
Iravunk.com-ը գրել էր, որԱրմավիրի մարզի Նալբանդյան գյուղում ողբերգական դեպք է պատահել, շաբաթ օրը գիշերը ինքնասպան է եղել 14 տարեկան մի երեխա։ Նրան հայտնաբերել են ճանապարհից մոտ 600 մետր հեռավորության վրա գտնվող ուռենու ծառից մետաղալարով կախվելու եղանակով ինքնասպան է եղած:
Մեզ նոր մանրամասներ են ի հայտ եկել, մասնավորապես տարածված լուրերի համաձայն, երեխայի մարմնի վրա որոշ քերծվածքներ են հայտնաբերվել դատաբժշկական փորձաքննության ընթացքում։ Առավել մանրամասն կփորձեք պարզել իրավապահ մարմիններից առաջիկայում։