Նոր բացահայտումներ, նոր փաստեր Մարիամ Մելիքյանի ամուսնու թուրք լինելու մասին
Blognews.am-ը գրում է.
Մարիամ Մելիքյանն այսպես էր արձագանքել իր ամուսնու՝ թուրք լինելու մասին ինֆորմացիային. «Հոգնել եմ արդեն մարդկանց անհիմն խոսակցություններից, ապրեք ձեր կյանքով, ոչ թե անհիմն, սուտ լուրերով լցրեք մարդկանց ուղեղները: Իմ կյանքում հիմա այնքան լուսավոր ու գեղեցիկ շրջան է, որ ես պարզապես կարհամարհեմ չար ու տգետ մարդկանց»:
Փաստորեն ըստ Մարիամի այս ինֆորմացիան կեղծ է և ի դեպ, եթե ուշադիր լինեք, նա հանել է այս գրառումը ֆեյսբուքյան իր էջից: Ես որոշեցի ավելի փորփրեմ այս պատմությունը և նոր փաստեր գտնեմ: Սկսենք նրանից, որ ուսումնասիրեցի նրա ինտագրամյան էջը, որը եթե մինչ այս բաց էր, հիմա արդեն փակել է: Եթե չգիտեք, ապա ասեմ՝ շատ հեշտ է իմանալ թե լուսանկարները որտեղից էին տեղադրված, ջիպիեսը ցույց է տալիս, որ լուսանկարները Ստամբուլից են հրապարակված: Մարիամը կարող է խաբել, բայց տեխնիկան՝ ոչ: Հավանաբար նա սրա մասին չէր էլ մտածում: Փաստորեն Լոնդոնից ոչ մի հետք: