Նոր բնակարան՝ առաջնագծում զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքին
Երևան քաղաքի ավագանու հունիսի 24-ի հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանը այս տարվա ապրիլի սկզբին առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին անհատույց սեփականության իրավունքով օտարելու մասին որոշմանը: Ըստ այդմ, մայրաքաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքի 60.63 քմ մակերեսով բնակարանը հատկացվել է զոհված զինծառայողի մորը և եղբորը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նկատենք, նաեւ որ Գրիգոր Հարությունյանի ընտանիքին օգնության ձեռք մեկնողների առաջին շարքերում էին նաեւ ջավախահայերը՝ ի դեմս ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի:
