Նոր «բոնուս» պատերազմի վետերաններին
Մոտենում է Հայրենական մեծ պատերազմի /ՀՄՊ/ հաղթանակի 70- ամյա հոբելյանը: Մեր երկրում ՀՄՊ վետերանների իրավական և սոցիալական հարցերը կանոնակարգվում են «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով, որի 4- րդ հոդվածով, մասնավորապես, ամրագրված է, որ վետերաններն ունեն արտոնյալ պայմաններով առողջարանային բուժման ուղեգրեր ստանալու արտոնություն: Կառավարության վաղվա նիստում ընդունվելիք որոշումը հնարավորություն կտա կազմակերպել ՀՄՊ 55 վետերանի հասցեական սոցիալական աջակցությունը և պատերազմի մասնակից 50 վետերանի առողջության պահպանումն ու հանգիստը: Այդ նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով 6 մլն 550 հազար դրամ կհատկացվի «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը: Այդ գումարից 10 հազարական դրամ աջակցություն կստանան 55 վետերաններ, իսկ 6 մլն դրամով կկազմակերպվեն 50 վետերանի 12- օրյա հանգիստն ու առողջության վերականգնումը:
Որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՄՊ վետերանների սոցիալական աջակցության բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից:
Մեր երկրում հաշվառված է նաև շուրջ 5 հազար աշխատանքի վետերան /սոցիալիստական աշխատանքի հերոսներ, պատվավոր կոչում ունեցողներ, նախկին անհատական կենսաթոշակառուներ, ՀՄՊ տարիներին թիկունքում անբասիր աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով, այդ թվում` «Աշխատանքի վետերան» մեդալով, պարգևատրված անձինք: