Նոր ցուցակներ.ո՞վ էր Բաբայանը՝ հեղափոխությունից առաջ…
Խոստացվածի համաձայն, Ամբերդ համայնքի բնակիչների եւ հանրության դատին ենք ներկայացնում նոր ցուցակներ՝սոց. օգնություններ տրամադրված անձանց, լույս սփռելու այն խնդրի վրա, թե ովքեր են այս համայնքում իրական ապահովներն ու անապահովները:
Հրապարակված ցուցակներն ուսումնասիրելիս, իհարկե ամբերդցիները շատ ավելի վառ պատկերացում կկազմեն, թե ինչպիսի ղեկավարի հետ են գործ ունեցել 19 տարի շարունակ, ով արդեն առիթ ունեցել ենք ասելու, որ այս տարիների ընթացքում, կարիքավոր համարել էր իր յուրայիններին ու մերձավոր շրջապատին:
Հիշեցնենք, որ քանիցս մեր հրապարակումներում բարձրաձայնել ենք այն մասին, որ Ամբերդի համայնքապետ կոչեցյալ Մանվել Բաբայանը, համայնքի բյուջեից սոց. օգնություններ տրամադրելիս, չգիտես ինչու՝ որպես սոցիալապես անապահով(համայնքի ավագանու անդամների հետ միասին ) դիտարկել էր իր բարեկամներին՝ Բաբայաններին, համայնքապետարանի աշխատակիցների խնամի-բարեկամներին, ու անգամ համայնքապետարանի վարորդին, ով այսօրվա դրությամբ արդեն 160 հազար դրամ աշխատավարձ է ստանում:
Իհարկե այս պահին, մեր կողմից հրապարակված ցուցակներն ու բարձրացված խնդիրները իրավապահների տիրույթում է, բայց մենք շարունակելու ենք խոստացվածի համաձայն ներկայացնելու նոր ցուցակներ. ջրի երես հանելու ողջ ճշմարտությունը՝ Բաբայանի այս համայնքում ծավալած գործունեության հետ կապված:
Ստորեւ ներկայացնում ենք բազում անուններ,ովքեր Ամբերդի համայնքապետարանից ստացել են սոց. օգնություններ՝այս տարիների ընթացքում: Իսկ ամենուշագրավն այնն է, որ կարծես թե կան անուն-ազգանուններ, ովքեր մեկ անգամ չէ, որ համայնքապետարանի կողմից համարվել են սոցիալապես անապահովներ:













Իսկ թե որքանով են արդարացի եղել՝ այդ բաշխումները, կարծում ենք կպարզեն հայրենի իրավապահները:
Հ. Գ
Ի դեպ, հիշեցնենք, որ այս համայնքում բազում անապահով ընտանիքներ, արցախյան պատերազմի մասնակիցներ , իրականում վատառողջ շատ ու շատ ամբերդցիներ կան, ովքեր զարմանալիորեն այդ ցուցակների պատվավոր շարքում տեղ չեն գտել:
Ու երբ համայնքապետ կոչեցյալը, իրեն նվիրված մեծարման ցերեկույթի ընթացքում բարձրաձայնում էր, թե մի ընտանիքի ում սոց. օգնություններ է տվել ընդամենը մի հինգ հազար դոլարանոց ջիփի, ու երկու հարկանի առանձնատան տեր է, ապա նրան հիշեցնենք, որ այդ համայնքում բազում ընչազուրկ ընտանիքներ կան, որոնց տանը՝ գուցե 5 հազար դրամ արժողությամբ գույք չկարողանանք հայտնաբերել:
Այնպես որ, լոլոները երեւի կողքի սենյակում պատմի…
Շարունակելի
