«Նոր գաղտնի ծրագիր Ուկրաինայի համար. ԱՄՆ-ն և Գերմանիան որոշել են ստիպել Զելենսկին». Bild
Bild-ի պնդմամբ, «Նոր գաղտնի ծրագիր» է մշակվել Ուկրաինայի համար:
Ըստ լրատվամիջոցի ռազմաքաղաքական մեկնաբան Ջուլիան Ռոպկեի, ԱՄՆ-ը և Գերմանիան մտադիր են ստիպել Զելենսկիին բանակցել Ռուսաստանի հետ։
«Ինքը՝ Զելենսկին, պետք է հասկանա, որ այսպես չի կարող շարունակվել: Առանց դրսից որևէ հուշման: Նա պետք է իր կամքով դիմի իր ժողովրդին և բացատրի, որ բանակցություններն անհրաժեշտ են»,- Գերմանիայի կառավարության ինսայդերներից մեկն ասել է BILD-ին։
«Գաղտնի պլանի» բուն իմաստն այն է, որ Գերմանիան և Միացյալ Նահանգները նախատեսում են Կիևին մատակարարել հենց այն սպառազինությունը և հենց այն քանակությամբ, որով Ուկրաինայի զինված ուժերը ի վիճակի են պահել ներկայիս ճակատը, բայց չեն կարողանա նորը գրավել։
«Դա դավաճանության հոտ է»,– մեկնաբանում են Կիևյան լրատվամիջոցները: