Նոր ինտրիգներ ԲՀԿ-ում
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ ԲՀԿ անդամ Վահան Բաբայանը այսօր հայտարարելու է կուսակցությունը լքելու մասին: Պարզվում է, որ նա միակը չէ, որ մեղադրում է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին սխալ քաղաքական որոշում կայացնելու համար: ԲՀԿ տարածքային կառույցների հետ աշխատանքի գծով պատասխանատու Աբրահամ Մանուկյանը եւս անթաքույց աշխատում է կուսակցության նախագահի դեմ: Նա հայտարարում է, որ Զոհրաբյանը «պաթոլոգիկ ընդդիմադիր է» եւ կուսակցությունը տանում է կործանման: Մեզ հասած տեղեկություններով՝ Ա. Մանուկյանն այժմ զբաղված է դժգոհներին կազմակերպելով, որպեսզի խմբովին դուրս գան կուսակցությունից»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
