Նոր կուսակցությու՞ն Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հեռացողներից
Գագիկ Ծառուկյանից հետո ԲՀԿ-ից այնքան հապճեպ են հեռանում այդ կուսակցության նախկին «կարկառուն» դեմքերը, որ արդեն կարելի է մի քանի էջանոց հեռացողների ցուցակ ունենալ:
«Առավոտի» հետ զրույցում ԲՀԿ նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը նույնպես հայտարարել է, որ ինքը ևս պատրաստվում է հեռանալ ԲՀԿ-ից:
Վստահ ենք , որ Բաղրամայն 26-ը ԲՀԿ-ից հետո պարտավոր է ձևավորել նոր ընդդիմություն, քանի որ առանց ընդդիմության չկա քիչ թե շատ ժողովրդավարություն հիշեցնող իրավիճակ: Այդ նպատակով առաջարկում ենք ԲՀԿ-ից հեռացողներից նոր կուսակցություն ստեղծել ՝ «Հեռացողների և մոտեցողների միավորում»:
Նախ, իշխանության համար սա ֆինանսների մեծ խնայողություն կարող է նշանակել և հետո էլ՝ բոլորը հանրությանը հայտնի դեմքեր են:
Բոլոր նրանք, ովքեր հայտարարել են, որ հեռանում են ԲՀԿ-ից, չեն հայտարարել, որ հեռանում են քաղաքականությունից:
Հետևաբար կարելի է թարմ հետքերով և առկա ճկուն « հումքի» վրա նոր կուսակցություն հիմնել՝ ՀՄՄ (Հեռացողների և մոտեցողների միավորում):
Նոր կուսակցություն՝ ՀՄՄ:
