1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նոր Կյանքի դպրոցի տնօրենին ու նրա պաշտոնյա մորն ազատազրկում է սպառնում

Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի դպրոցի տնօրենի, նրա մոր դեմ մեղադրանք է առաջադրվել և նախորդ տարվա ավարտին գործն ուղարկվել է դատարան: Մոր, որդու և միջնորդող անձի գործունեությունից տուժող է ճանաչվել 33 անձ:

Դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուսումնական հաստատության ղեկավար պաշտոնի հավակնորդ դառնալու համար օգտագործել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթղթեր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացրել աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկանք և աշխատանքային գրքույկ: Մոր՝ Օֆելյա Մուրադյանի կազմակերպմամբ Սամվել Գրիգորյանից ստացել է խոշոր չափերով՝ 400.000 ՀՀ դրամ կաշառք, Գայանե Հովհաննիսյանից՝ կրկին Օֆելյա Մուրադյանի կազմակերպմամբ և Տիգրան Ասատրյանի միջնորդությամբ՝ խոշոր չափերով՝ 616.845 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ Սամվել Բադալյանից անձամբ պահանջել և ստացել է ևս խոշոր չափերով՝ 637.000 ՀՀ դրամ գումար կաշառք: Բացի այդ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է դպրոցի աշակերտների ծնողների կողմից իրեն վստահված գումարներից 180.000 ՀՀ դրամը, դպրոցի դասագրքերի վարձավճարների համար հավաքված և իր վստահությանը հանձնված գումարներից՝ 264.184 ՀՀ դրամը և դպրոցի կարիքների համար ձեռք բերված խոշոր չափերով՝ 622.350 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ իրեն վստահված տարբեր տեսակի տնտեսական, շինարարական և գրասենյակային գույքը:

Այնուհետև Արամ Ստեփանյանը, «Նոր Կյանքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնով պայմանավորված իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է 2014-2015 թվականների ուսումնական տարվա դպրոցի 5-12-րդ դասարանների աշակերտների կողմից որոշակի ներդրումների պայմաններով վերջիններիս տրամադրված դասագրքերի համար դպրոցի ուսուցիչների կողմից հավաքված և դպրոցի՝ հիմնադրամի ենթահաշվին փոխանցման ենթակա գումարներից իր վստահությանը հանձնված՝ 264.184 ՀՀ դրամը՝ այն ծախսելով իր անձնական նպատակներով:

Մեղադրանք է առաջադրվել նաև Նոր Կյանք համայնքի դպրոցի տնօրենի մորը՝ Օֆելյա Մուրադյանին, ով զբաղեցնում է Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը:

Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կազմակերպել է որդու՝ պաշտոնատար անձ հանդիսացող Արամ Ստեփանյանի կողմից Սամվել Գրիգորյանից խոշոր չափերով՝ 400.000 ՀՀ դրամ և Տիգրան Ասատրյանի միջնորդությամբ՝ Գայանե Հովհաննիսյանից՝ խոշոր չափերով՝ 616.845 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալը:

Մեղադրանք է առաջադրվել նաև Տիգրան Ասատրյանին այն բանի համար, որ նա, նպաստել է կաշառք տվողի՝ Գայանե Հովհաննիսյանի և Օֆելյա Մուրադյանի կազմակերպմամբ, պաշտոնատար անձ հանդիսացող կաշառք ստացողի՝ Արամ Ստեփանյանի միջև խոշոր չափերով՝ 616.845 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառքի շուրջ համաձայնության գալուն:

Արամ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը, պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ յուրացնելը կամ վատնելը խոշոր չափերով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Օֆելյա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը, ինչպես նաև ստեղծել է կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն կամ ղեկավարել է դրանք և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ խոշոր չափերով կաշառք ստանալը, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը , որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Գործը Վեդիի դատարանում է: Այն նախագահում է դատավոր Լևոն Արազյանը:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan