Նոր Կյանքում տղամարդը կրակել է ինքն իր վրա
Արարատի մարզի Նոր կյանք գյուղում գյուղացիներից մեկը ինքնասպան է եղել: Գյուղապետ` Մայիս Աբրահամյանը Fnews.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համար էլ է անհասկանալի, թե ինչու է տղամարդը նման քայլի գնացել: «Հարևաններից մեկն ասում է, որ տանը երեկ վիճաբանություն է եղել, վերջերս սկսել էր շատ խմիչք օգտագործել, երևի հարբած է եղել և չի հասկացել, թե ինչ է անում»,.-ասաց գյուղապետը: Վերջինս ներկայացրեց, թե ինչպես է տղամարդը ինքասպան եղել.«Հարևաններից մեկն պատմում է, որ բարձրացել է տանիք սկսել է կրակել, մի քանի անգամ օդ է կրակել, հետո էլ իր վրա է կրակել, ու նրան արդեն մահացած են գտել: Ես նորից եմ ասում. գուցե պատահական է իր վրա կրակել: Գլխի մասում է հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել»:Մի որդի ունի բարեկեցիկ պայմաններում էին ապրում. «Խոպան էր գնում գալիս, վիճակները վատ չէր, նորմալ ապրում էին, կին էլ թասիբով աղջիկ է, տեսնես ինչ աստիճանի էր կնոջը վիրավորել, որ տանից տղուն վերցրել ու գնացել էր, հիմա նրանք էլ են մեզ պես ցնցված»: