Նոր լուսանկարներ Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացումից. photo
Երևանի Նուբարաշեն համայնքում ապրիլի 25-ին տեղի ունեցավ «Սրբոց նահատակաց» եկեղեցու օծման արարողությունը: Եկեցեցու բացումը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցին: Այն կառուցվել է ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի ջանքերով: Եկեղեցին օծեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը:







