ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին
Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտից Интерфакс-ին հայտնել են, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հավանաբար մինչև շաբաթվա վերջ դուրս չի գրվի հիվանդանոցից:
Ըստ աղբյուրի. «Դեռ նրան դուրս գրելը շուտ է»:
Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ շաբաթ օրը՝ սրտի կաթվածի կասկածանքով:
