Նոր մանրամասներ Արթուր Հովհաննիսյանի՝ Չուգունի սպանությունից
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ սպանված Արթուր Հովհաննիսյանը միայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի հետ չէ, որ հակասություններ է ունեցել։ Օրեր առաջ երկու այլ տղաների հետ էլ վիճաբանության է բռնվել, նույնիսկ լուրեր կան, որ գործը ծեծկռտուքի է հասել։
Մեր տվյալներով՝ չի բացառվում նաև, որ Արթուր Հովհաննիսյանի սպանությունը կապված լինի մարտի 4–ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ի տարածքում քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ։ Բանն այն է, որ երբ սպանվեց «Երրորդմասցի Լյովիկը, լուրեր տարածվեցին, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ է գնացել՝ այնտեղ պահվող իր մտերիմներից ոմն Դավիթ Իսպիրյանին այցելության և հենց այդ հանդիպումից հետո էլ հնչել էին կրակոցները։ Պարզվում է՝ Արթուր Հովհաննիսյանը ևս մտերիմ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում պահվող Դավիթ Իսպիրյանի հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։