Նոր մանրամասներ աղբանոցում հայտնված նորածնի մոր մասին
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի աղբանոցում նախօրեին մահացած հայտնաբերված նորածնի դեպքի ցնցել Է Մեծամորցիներին: Fnews.am-ի հետ զրույցում Մեծամոր համայնքի բնակիչները հետեւյալ կարծիքը հայտնեցին.«Անկեղծ ասած չենք շփվել այդ մայր կոչվածի հետ, բայց տեղյակ ենք, որ ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում: Բազմազավակ մայր է համարվում, բայց բոլոր երեխաներն էլ առողջական խնդիրներ ունեն: Քաղաքում ասում են, որ էս երեխան էլ արատներով էր ծնվել: Բայց ոնց կարող է մայրը այդքան դաժան ձեւով զիբիլի նման շպրտի իրանից ծնվածին` թեկուզ անշնչացած երեխային...»:
Նշենք, որ Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը եւս խուսափեց որեւէ կարծիք հայտնելուց նկատելով.
-Ոստիկաները փորձում են ամեն ինչ պարզել, անկեղծ տեղյակ չեմ չեմ մանրամասներին:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018թ. փետրվարի 26-ին` ժամը 12:45-ին, ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում:
Նոնա Ադամյան