Նոր մանրամասներ ծառից կախված 35-ամյա կնոջ մասին
Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Նոր Կյուրին գյուղում երեկ ինքնասպանության դեպք է գրանցվել:35-ամյա երիտասարդ կինը ինքնասպանություն գործելու նպատակով ծիրանի այգում ծառից կախվել է:
Երիտասարդ կնոջ դին հայտնաբերել են ծառից կախված` երեկ առավոտյան:
Ով էր կյանքին այդ կերպ վերջ տված կինը,Fnews.am-ը փորձեց հետաքրքրվել Նոր Կյուրին գյուղի գյուղապետ Գևորգ Օհանյանից, ով մասնավորապես ասաց.
- Ինքնասպան եղած կինը մեր գյուղի բնակչուհի չէ, Էջմիածնից է: Շատ բան չգիտեմ, հայտնի չէ այստեղ աշխատել է, թե պարզապես ճանապարհով անցնելիս է որոշել նման քայլի գնալ: Ասացին միայն, որ Էջմիածնից է, եւ ամուսնալուծված, այլ տեղեկություններ ինձ հայտնի չէ:
