Նոր մանրամասներ. Էքստրասենսի սպանության կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք մանրամասներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, Ա.Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 20-ամյա բնակիչ։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ նախօրեին քննչի մասնակցությամբ տեղի է ունեցել սպանված Անի Մաջնունյանի դիակի հերձումը, որի ժամանակ փորձագետները արձանագրել են 58 մարմնական վնասվածք։
Վնավածքներ են հայտնաբերվել տուժածի մարմնի տարբեր մասերում՝ գլխի, ձեռքերի, ոտքերի, կրծքավանդակի մասերում։
Անի Մաջնունյանի դիակը հայտնաբերվել է օգոստոսի 5-ին՝ իր տան ննջարանի հատակին։ Տունն ամբողջովին տակնուվրա է արված եղել։
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանությամբ զուգորդված սպանության հատկանիշներով։