Նոր մանրամասներ կառավարության աշխատակցի ինքնասպանության փորձից
Այսօր առավոտյան ինքնասպանության փորձ կատարած կառավարության անվտանգության ծառայության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանի վիրահատությունը նորամալ է անցել, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրին Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրից գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած աշխատակիցը միացված է արհեստական շնչառության ապարատին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Լյուդվիգ Հովհաննիսյանը ինքնասպանության փորձ է կատարել Կառավարության շենքի հետնամասում՝ դարպասների մոտ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրիք 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության փորձի հասցնելը):
Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջինս մեծ պարտքեր ունի, այդ պատճառով էլ ցանկացել է ինքնասպան լինել:
Հովհաննիսյանը ինքնասպանության փորձից առաջ գրություն է թողել՝ նշելով, թե պարտքեր ունի, կյանքով է պատասխան տալիս: