«Նոր մի անսահման ցավալի լուր կարդացի». Լուսինե Բադալյան
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր մի անսահման ցավալի լուր կարդացի, ու մտքովս անցավ մի բան խնդրել. եթե մեկն էլ լսի, մտածի, գոհ կլինեմ...
Նոր ուսումնական տարի է սկսվելու շուտով, խոսքս ուղղում եմ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմորդներին և ուսանողներին.
Բժիշկը գրեթե երկրային Աստված է, նրանից, ավելի ճիշտ՝ նրա գիտելիքներից, կախված են մարդկային կյանքեր... նրա ամեն մի սխալն ու անփութությունը կարող է հանգցնել մի տան լույս... դա անսահման մեծ պատասխնատվություն է, գիշեր-ցերեկ պետք է սովորել, մտածել, ստեղծագործել, զարգանալ, ուսումնասիրել. հարկավոր է սովորել ողջ կյանքում՝ անկախ տարիքից ու ձեռքբերումներից... փողով գնված դիպլոմի ու PR-ի արդյունքում ձեռք բերած հեղինակությամբ՝ մեծ է կյանքերի հետ խաղալու վտանգը... իսկ դա մեղք է, որի համար պատիժը միայն դուք չեք կրելու, այլև՝ ձեր սերունդները ...
Երկար մտածեք ՝ բժիշկ դառնալուց առաջ...
Մեղք ա էս ժողովուրդը ...
Հ.Գ. Գերմանիայում, ոչ միայն բժիշկ, այլև բուժքույր դառնալուց առաջ, գիտեին, որ ինքնամոռաց ու անտրտունջ պիտի նվիրվեն այդ գործին, դրա համար էլ այդ մասնագիտությունը նախընտրողների պակաս կար, բայց ով արդեն աշխատում էր, որակը համեմատելու չէր ու մի ասեք, որ քիչ են վարձատրում, դրանից են գալիս թերությունները. Ի սեր Աստծո ...
Լավ մասնագետը երբեք գումարի խնդիր չի ունենում
Ինդուկտիվ և դեդուկտիվ մոտեցման խնդիր է, և սա էլ մեր հիմնական անհաջողությունն է ....»: