Նոր Մոսկվայի վարձակալած բնակարանում ՀՀ երկու քաղաքացու դի է հայտնաբերվել
Նոր Մոսկվայի տարածքի վարձակալված բնակարաններից մեկում հրազենային վնասվածքներով Հայաստանի երկու քաղաքացու դի է գտնվել։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
ՌԴ ՔԿ Գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովայի խոսքով՝ քրեական գործ է հարուցվել 105-րդ հոդվածի երկրորդ մասով (2 և ավելի անձանց սպանություն)։ Առավելագույն պատիժ է նախատեսվում ցմահ ազատազրկումը կամ մահապատիժը։
