Նոր նախագիծ․ քաղաքապետարանի նվիրատվությունները կվերահսկեն. «Ժողովուրդ»
«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը և Ջանիբեկ Հայրապետյանը համատեղ ներկայացրել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ:
Մասնավորապես, նրանք փոփոխություն են նախատեսել համայնքներին կատարվող նվիրատվություններ կամ նվիրաբերություններ ենթադրող հոդվածում: Նախագծով առաջարկվում է նախատեսել պարտադիր պահանջ առ այն, որ համայնքները զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև իրենց պաշտոնական համացանցային կայքերում հրապարակեն տեղեկատվություն` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող արժողությամբ նվիրատվությունների կամ նվիրաբերությունների աղբյուրի վերաբերյալ, դրանք ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: