Նոր նախարարի հին ծանոթները
ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում Արմեն Աշոտյանի հրաժարականին։ «Աշոտյանը հրաժարական չի տալիս, դա քաղաքական որոշում է, ամեն ինչ նորմալ է, հանգիստ է»։ Իսկ ինչպե՞ս եք աշխատելու Լեւոն Մկրտչյանի հետ։ «Նոր նախարարն ինձ համար նոր անձնավորություն չէ։ Ես ամբողջ կյանքում կրթության ոլորտում եմ եղել, իրար լավ ճանաչում ենք»։ Աշոտյանի հեռանալով կրթության ոլորտը մե՞ծ կորուստ կունենա։ «Չեմ կարծում, որովհետեւ նոր նախարարը կշարունակի մեր ծրագրերն իրականացնել»։ Լեւոն Մկրտչյանն արդեն 4-րդ անգամ է զբաղեցնելու այդ պաշտոնը, չե՞ք կարծում, որ հին կադրեր են գալիս, թարմության կարիք չկա՞ ։ «Լեւոն Մկրտչյանին հարցրեք, բայց նա շատ ստեղծագործ անձնավորություն է, եթե անհրաժեշտ է նորություն, նա նորություն կանի»։
Մանրամասները` Հրապարակ օրաթերթի այսօրվա համարում:
