Նոր փուլ պիտի սկսվի երկրում: Հակառակ պարագայում նույն վիճակն է լինելու. Հայկական Ժամանակ
«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանի հետ:
Եթե պարզվի, որ եռյա՞կն է ճիշտ, որ իշխանությունն իրականում սահմանադրական փոփոխություններով փորձում է վերարտադրվել, իսկ եռյակը փորձում է գնալ իշխանափոխության, բայց մյուս ուժերը չեն սատարում իրեն:
Եթե պահպանվում է գործող համակարգը, վերարտադրում տեղի է ունենում այսպես, թե այնպես, անկախ նրանից, թե ում անունը կլինի նախագահի պաշտոնին: Մենք երեք նախագահ ենք փոխել, բայց համակարգը պահպանվել է: Սա չեն ուզում մարդիկ հասկանալ: Քանի այս համակարգը չի փոխվել, դա հենց վերարտադրման ուղիղ ճանապարհն է:
Այսինքն դուք էլ եռյակի՞ն եք մեղադրում, որ իրենք են նպաստում իշխանության վերարտադրմանը՝ դեմ լինելով սահմանադրական փոփոխություններին:
Իհարկե, որովհետեւ համակարգի պահպանումը նշանակում է վերարտադրման գործընթացի շարունակություն: Նոր փուլ պիտի սկսվի երկրում: Հակառակ պարագայում նույն վիճակն է լինելու: Պարզ հարց եմ տալիս, մեկը թող ինձ բացատրի, թե ինչո՞ւ 3 նախագահից ժողովուրդն այս կամ այն չափով դժգոհել է, հիմա պիտի չդժգոհի՞ 4-րդից:
Եթե 7 կետերը կատարվեն, սահմանադրական փոփոխություններից հետո կոալիցիա կկազմե՞ք ՀՀԿ-ի հետ:
Մենք ձեռքնրս քշտած կմտնենք այդ գործընթացի մեջ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
