Նոր ռեկորդ՝ Հենրիխ Մխիթարյանի համար. տրանսֆերային արժեքը հասել է 28 մլն եվրոյի
Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt.de կայքի՝ արժեքը հասել է 28 մլն եվրոյի: Վերջին թարմացման արդյունքում հայ ֆուտբոլիստի արժեքն աճել է 6 մլն եվրոյով: Սա նոր ռեկորդ է Մխիթարյանի համար:
2015 թ. փետրվարի 4-ի դրությամբ նրա տրանսֆերային արժեքը 21 միլիոն եվրո էր:
Մխիթարյանի առավելագույն արժեքը մինչ այդ ռեսուրսը գնահատել էր 26 մլն եվրո՝ «Բորուսիայում» հանդես գալու առաջին տարում: 2015թ. հունվարին կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը նվազել էր մինչև 18 մլն, սակայն հաջորդող մեկ տարում արդյունավետ գործողությունների շնորհիվ Մխիթարյանը գումարեց ևս 10 մլն եվրո:
Ընթացիկ՝ 2015-2016 մրցաշրջանում 27- ամյա ֆուտբոլիստը «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է Գերմանիայի առաջնության 20 խաղի եւ դարձել 8 գոլի հեղինակ: Գերմանիայի Գավաթի խաղարկության 4 խաղում խփել է 4 գոլ:
Միջազգային առաջնությունների 9 խաղում Մխիթարյանը հակառակորդի դարպասը գրավել է 6 անգամ: Բոլոր այս խաղերի ընթացքում նա նաեւ 17 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստը 2013թ. հուլիսին ուկրաինական «Շախտյորից» «Բորուսիա» էր տեղափոխվել 27,5 միլիոն եվրոյի տրանսֆերային արժեքով: