Նորածնի մահվան դեպքի առթիվ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել
Lurer.com-ը գրում է.
«Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի`Մերի Մարգարյանի մահվան փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասացին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ծննդկանի նորածին դստեր մահվան դեպքի առթիվ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին մահացած Մերի Մարգարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հուլիսի 27-ին, նույն օրը նրան կատարել են անհապաղ կեսարյան հատում: Կինը գտնվել է հղիության 35-րդ շաբաթում:
Հուլիսի 30-ին մահացել է նաև ծննդկանի նորածին դուստրը:
Ծննդկանը հաշվառված է եղել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղից նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: