Նորակառույցներում բնակարան գնած քաղաքացիներին 2025 թ.–ին կվերադարձվի 84.7 մլրդ դրամ. ՊԵԿ
2025 թ. հիփոթեքային վարկերով եկամտային հարկի վերադարձը ՀՀ–ում քիչ, բայց կաճի։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձը 2024 թվականին արդեն իսկ կազմել է 81 մլրդ դրամ»,- հայտարարեց նա։
ՊԵԿ նախագահը նշեց, որ 2025 թվականին կանխատեսում են ավելի քան 3 միլիարդդրամով շատ վերադարձ։ Ընդհանուր առմամբ, նորակառույցներում բնակարաններ ձեռք բերած քաղաքացիներին կվերադարձվի 84.7 մլրդ դրամի եկամտահարկ։