Նորամուծություն «Եռյակ»-ում
«Մեծն Եռյակը» երկար և համառորեն միասնական էր փորձում ձևանալ, սակայն այժմ նկատելի լարվածություն կա ոչ միայն «Եռյակում», այլև՝ ներկուսակցական շրջանում:
Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ականատես եղանք մի նոր խաղի կանոնի, որը բավականին բուռն զարգացումների արդյունքում ներդրվեց: Ժառանգությունը, հետո ՀԱԿ-ը ըստ էության առաջարկեցին չդադարեցնել Ազատության հրապարակի շարժումը: Դրան ի պատասխան՝ ՀՀԿ-ն հայտարարեց, որ ամեն մեկն ազատ է կազմակերպելու իր ակցիաները:
Արդյունքում՝ «Եռյակը» խորհրդարանական ձևաչափից վերածվեց ներկուսակցականի: Ժառանգության կուսակցության առաջնորդը հայտարարել էր, որ «Եռյակում» հստակ օրակարգ չկա՝ հակասելով խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Shabat.am-ի լրագրողին ներկայացրեց իր տեսակետը «Եռյակում» տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ. «էստեղ բնականաբար շատ ավելի իրազեկ է կուսակցության առաջնորդը: Ակնհայտորեն պարոն Հովհաննիսյանն իր տպավորությունն է հայտնում մի խնդրի մասին, որի վերաբերյալ կարծում եմ՝ առաջնային է Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը»:
Եթե նախկինում «Եռյակի» ներկայացուցիչները հանդիպման ընթացքում էին քննարկումներ ծավալում, այժմ ընդունվել է նորամուծություն ՝ հրապարակավ իրար դիմելն ու առաջարկ անելը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
