Նորերն իրենց մարդկանց կբերե՞ն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մաքրուհիների կրճատումից հետո ԱԺ աշխատակիցները տագնապով սպասում են, թե ինչպես է դասավորվելու իրենց ճակատագիրը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ասաց․ «Մաքրուհիների հետ պայմանագրային պարտավորությունների խնդիրները եղել են մինչ մեր գալը, մենք ընդամենը իրականացրել ենք պարտավորությունները։ Ինչ վերաբերում է մնացած աշխատակիցներին, ոչ մի կրճատում չի լինելու. կան պայմանագրեր, որոնց ժամկետը լրանում է։ Առաջնորդվում ենք հետեւյալ սկզբունքով. հայտարարում ենք մրցույթ, որին ցանկանում ենք, որ անպայման մասնակցի նաեւ աշխատակիցը, որն զբաղեցրել է այդ հաստիքը։ Ընդ որում, նա ունի առավելություն… Ի դեպ, փորձում ենք մրցույթները ձայնագրել, որ խնդիրներ չլինեն:
Գիտե՞ք ինչու են տագնապում՝ ելնում են տրամաբանությունից, որ նորերն իրենց մարդկանց կբերեն։ Ես կրկին պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե մասնագետ է, հաճույքով աշխատելու ենք հետը»: Առաջ էլ նման լոզունգներով էին կրճատում․ «Տարբերությունն այն է, որ որդեգրել ենք 1 սկզբունք` աշխատանքի ընդունումը պետք է լինի թափանցիկ։ Առաջ պաշտոնական կայքում թափուր տեղի մրցույթի հայտարարություն չի եղել, հիմա անպայման դրվում է, ես էլ իմ ֆեյսբուքյան էջում առանձին եմ այդ մասին հայտարարում»»: