1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Նորից ասում եմ՝ հետախուզությունն իմացել է՝ ինչ է կատարվում». Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը փաստացի մեծ խնդիր էր իր առջև դրել՝ այդ թվում հիմնական հարվածը հասցնել կենտրոնից, իսկ թևերից՝ շեղող, աջակցող հարվածներ: Այս մասին այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հյուսիսից և հարավից հասցված հարվածները, ըստ էության, հիմնականում շեղող հարվածներ էին, ուժերն իրենց վրա վերցնող հարվածներ, որոնց պետք է հետևեր հիմնական հարվածը կենտրոնից: «Առաջին փուլում թևերում մեր զորքերի հերոսական, անզիջում պայքարը, թույլ չտալով, որ հակառակորդը լուրջ առաջխաղացում ունենա մարտավարական բնագծերում, խառնեց ամբողջ խաղաքարտերը, իսկ կենտրոնի հիմնական հարվածի մտահղացումը միանգամից մատնվեց, հետախուզության կողմից բացահայտվեց, և դեռ ելման բնագծերում հակառակորդին հասցվեց այնպիսի կործանարար հարված, որ ընդհանուր առմամբ հակառակորդի կողմից կենտրոնի հարվածն անգամ տեղի չունեցավ, և տապալվեց ողջ ռազմական օպերացիան կամ, ավելի կոնկրետ ասենք՝ պատերազմը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ բոլորն ականատես եղան պատմական կարևորագույն իրադարձությունների՝ հայոց պատմության մեջ հերթական անգամ ցեղասպանության փորձի, հայկական բնաջնջման. «Ինչպես շատ ճիշտ երեկ նշեց ՀՀ նախագահը, մենք այլևս թույլ չենք կարող տալ և թույլ չենք տա համայն հայությամբ, որ Արցախում նոր ցեղասպանություն տեղի ունենա: Իսկ այն, որ ամեն մի նման փորձը հայ ժողովրդին ցեղասպանելու մի նոր փորձ է, ապացույցները, կարծում եմ, ինձնից լավ գիտեք: Միակ ուժը, միակ կարող ուժը, որ կարողացավ կոտրել այդ ցեղասպան ձեռքը, հայոց զինված ուժերն են՝ հայկական բանակը, որն իր խնդիրը պարզապես փայլուն կատարեց»: Ուսանողներից մեկի դիտարկմանը, որ հետախուզության հետ կապված խնդիր է եղել, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց, որ իրականում ոչ մի խնդիր չի եղել. «Հետախուզությունն այն օրգանն է, որ կարող է մոտավոր գործողությունների ժամկետ կամ տրամաբանություն իմանալ, բայց հետախուզությունը չի կարող ամբողջ պրոցեսը կանխատեսել: Ես մի քանի անգամ արդեն ասել եմ ու նորից ասում եմ՝ հետախուզությունն իմացել է՝ ինչ է կատարվում: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները բերվել են համապատասխան աստիճանի՝ հետախուզության տվյալների հիման վրա: Ես այստեղ ընդհանրապես կարող եմ վերջակետ դնել, որովհետև, եթե հետախուզությունը չիմանար, զորքերն ու զորամասերը պահպանությունից պաշտպանության չէին անցնի: Երկու բառով բացատրեմ՝ ինչ է պահպանությունը, ինչ է պաշտպանությունը: Պահպանությունն առօրյա ծառայությունն է, որն իրականացնում են մեր սահմանապահները: Պաշտպանությունն անմիջապես այն գործողությունն է, որ սպասում ես հարձակման: Ղարաբաղյան զորքերը բերվել են պաշտպանության: Բերվել են համապատասխան հետախուզության հիման վրա»: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հետախուզությունը կռահել է ոչ միայն՝ նախորդող գործողությունների մասին, այլ՝ ամենաբարդ խնդիրը, որն ավելի կարևոր է՝ հարձակման հիմնական ուղղությունը: «Պատերազմների պատմության մեջ ամենաբարդ խնդիրը զորավարների համար միշտ եղել է հարձակման հիմնական ուղղությունն ու հարձակման հիմնական տրամաբանությունը, որովհետև կողմերը միշտ փորձում են խաբել մեկը մյուսին: Անցնող 1.5 տարիների ընթացքում հակառակորդը կատարել է, մոտավորապես 150-ից ավելի ենք մենք հաշվում, բայց գալիս է մոտ 180-ից մի քիչ ավելի դիվերսիոն ներթափանցման փորձ կամ անմիջապես դիվերսիոն ներթափանցում: Ովքեր ծառայել են, գիտեն՝ դա ինչ է: 1.5 տարի հակառակորդը գրեթե ամեն շաբաթ նոր ուժեր է բերել առաջնագիծ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ նման պայմաններում հետախուզության մեջ մեղավոր գտնել, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ է, որովհետև հակառակորդը 1.5 տարի նոր ուժեր է կուտակել և ամեն օր նոր բերված ուժերով մեզ վրա հարձակվել. «Ամեն օր իր հարձակումը սպասել ես ու ամեն օր ետ ես մղել, հաջորդ օրը սպասել ես էլի հարձակման: Եթե այս ամենի մեջ հակառակորդը դիտավորություն է ունեցել, որ անգամ իր չստացված դիվերսիաներով մեր զգոնությունն ընտելացնի ինչ-որ գործողությունների տրամաբանության, այստեղ որևէ մեկին չես կարող մեղադրել: Հիմա կարծես շախմատիստին, որը վերջում հաղթել է պարտիան, մեղադրեք, թե՝ ինչու ժամանակից շուտ մի քանի կարևոր քարեր կորցրիր: Հիմա կոնկրետ այսպիսի մեղադրանքներ են հնչում: Հաղթող բանակին, գլխավոր հարվածը կռահող հետախուզությանն ասում եք՝ գիտե՞ք ինչ կա՝ ինչո՞ւ այնպես չարեցիք, որ ընդհանրապես մարդ չմեռներ»: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը կիրառել է 100-ից ավելի զրահատեխնիկա, կրակել 30 հազար հրետանային արկ: Նա նշեց, որ եղել է լայնածավալ օպերացիա, շատ ցավալի է մեզ համար, բայց պատերազմն ունի իր կանոնները: 

 

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan