Նորքի հոգեբուժարանում սարսափելի վիճակ է ԼՈՒՍԱՆԿԱՐ
Երբևէ եղե՞լ եք Նորքի հոգեբուժարանում: Մի զարմանահրա՜շ, կինոշնի աշխարհ. ոնց որ, ասենք, պատերազմից հետո այցելես՝ ջարդած պատուհաններ, կեղտոտ սենյակներ, "վանյուչկա զուգարան", զուգարանի դեմքով հարցիդ պատասխանող, դեմքիդ չնայող հոգեբույժներ, A4 թղթի վրա գրված "Ընդունարան":
Դեռ դրսից լսում ես՝ ինչպես ա բուժաշխատողը գոռում՝ "քեզ հանգիստ պահի, անասուն, գլուխդ կջարդեմ", որից հետո նորմալ երկրում ես կհանեի հեռախոսս կզանգեի ոստիկանություն ու էդ աշխատողին կզրկեին աշխատելու իրավունքից:
Էս դրախտավայրում ամեն ինչ ոռնում ա էն մասին, որ մարդն արժեք չի առհասարակ, իսկ հոգեկան խնդրով մարդը չի էլ քննարկվում, օրակարգի մեջ չի պարզապես:Պինդ պահենք մեզ էս պոստսովետական էդեմում, չհայտնվենք հոգեբուժարանում:

Աղբյուրը ` այստեղ
