1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Նորթ» Անդրանիկը փորձեց պատասխանել իրեն քննադատողներին

Վեստ Սարգսին եկել է փոխարինելու ՆՈՐԹ Անդրանիկը։ Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի ստրկամիտ և նողկալի առաջարկին չեմ անդրադառնա։ Միայն կասեմ, որ իրեն շատ ՄԵԾ բան երևակայող սույն ՌՈՒՍԱՄՈԼ գործիչը առաջարկել էր ՀՀ քաղաքացիներին հանրաքվեի միջոցով ՄՏՆԵԼ Ռուսաստանի կազմի մեջ, եթե դա ցանկանա պաշտոնական Մոսկվան։ Պարզվում է, որ մենք նույնիսկ պետք է խնդրենք Ռուսաստանին, որ ՄԱՐԶԻ կարգավիճակով մտնենք նրա կազմի մեջ։ Շատ խիստ «քննադատության» ենթարկվելուց հետո Ա.Նիկողոսյանը որոշել է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ, թե ինչու է այդպիսի ստրկամիտ առաջարկ արել։ Ու ամենակարևոր բացահայտումն այն է, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո մենք ԱՆՎՏԱՆԳ կլինենք և «Իսլամական Պետությունը» չի սպառնալու մեզ։ Իրեն շատ ՄԻԱՄԻՏ ձևացնող Ա.Նիկողոսյանի կարծիքով այս խմբավորման ԴԵՄ անզոր են նույնիսկ «Աշխարհի մեծերը»։ «Անտեղյակ» ստրատեգին հիշեցնեմ, որ այդ ահաբեկչական խմբավորման հիմնադիրները այդ նույն «Աշխարհի մեծերից» մի քանիսն են և նրանց սատելիտներ՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Քաթարը և ևս մի քանիսը։ Ու, եթե նրանք որոշեն, որ ՀՀ-ն էլ պետք է հարձակման ենթարկվի այդ ահաբեկչական խմբավորման կողմից, ապա բացարձակ չեն հարցնի պաշտոնական Մոսկվայի կարծիքը, եթե նույնիսկ Հայաստանը լիներ Ռուսաստանի մաս։ Նույն «Աշխարհի մեծերից» մի քանիսի հովանավորությամբ ավելի փոքր տրամաչափի ահաբեկչական խմբավորումներ են գործում ՌԴ-ի, իսկ կոնկրետ Հյուսիսային Կովկասի հանրապետություններում և ՄԵԾ գլխացավանք են ՌԴ իշխանությունների համար։ Ու Մոսկվան չի կարող լիովին ապահովել այդ հանրապետությունների բնակչության ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ։ Ըստ Ա.Նիկողոսյանի, եթե ՀՀ-ն չդառնա ռուսական «գուբեռնյա», ապա ՌԴ-ն կարող է ամբողջ թափով չպաշտպանել իր ռազմավակական դաշնակցին։ Այո, կարող է։ Բայց պաշտոնական Մոսկվան շատ լավ գիտի, որ ՀՀ-ից հետո իր հերթն է գալու։ Ընդհակառակը, դառնալով ՌԴ մարզ, մենք ՄԵՐ ԴԵՄ կտրամադրենք այդ ՀԶՈՐ ՈՒԺԵՐԻՆ, որոնք արդեն հաշվի չեն էլ առնի հեռավոր սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքը։ Իմ կարծիքով, այն, որ ՀՀ տարածքում կան ՌԴ զորքեր, լիովին բավարար է, որ ՀՀ և ՌԴ շահերը պաշտպանվի։ Հետո սույն ստրատեգոսը վերհիշում է Զ.Բալայանի տխրահռչակ նամակը Վ.Պուտինին, որտեղ վերջինս առաջարկում է Արցախը դարձնել ՌԴ մաս։ Ա.Նիկողոսյանը գտնում է, որ հենց ԱՅՍ նամակն էր, որ փրկեց Արցախը և ազերիները հասկացան, որ «Ղարաբաղը կանցնի անգամ ՌԴ-ին, բայց Ադրբեջանին՝ երբե՛ք»։ Ավելի լավ կլիներ, որ Զ.Բալայանը և դուք նամակ գրեիք Վ.Պուտինին և առանց նվաստանալու հարցնեիք, թե ինչու է ՀՀ ռազմավարական գործընկերը 5 միլարդ դոլլարի զենք վաճառում Ադրբեջանին, ով տարածաշրջանում վարում է ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ քաղաքականություն։ Սույն անձը բացարձակ չգիտի պատմություն։ Մենք մի անգամ լիովին տրամադրեցինք Արցախի խնդրի լուծնամ գործընթացը ռուսներին, որի հետևանքով այն 1921 թ-ին հայտնվեց Ադրբեջանի կազմում։ Չնայած ասեմ, որ, երբ ռուսներին այս փաստը հիշեցնում ես, ապա ստանում ես հետևյալ պատասխանը. «Դա արել են կոմունիստները»։ Երևի Մոսկվայում նստած և կարմիր աստառով ռուսական նախկին կայսրությունը ղեկավարողները պարսիկ էին կամ հնդիկ։

Սակայն ամենահետաքրքիրը մեզ սպասում է հետո, երբ մոսկովյան այս պնակալեզը հայտարարում է. «Չմոռանանք, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի իշխանություններն են ցանկություն հայտնել մտնել Մաքսային միություն»։ Պարզվում է, որ խեղճ Անդրանիկը չգիտի, թե դա ինչպես է եղել։ Եվ ինչպես ՄԵԿ օրում ՀՀ իշխանությունները որոշեցին դառնալ այդ` դեռ մինչև հիմա ՉԿԱՅԱՑԱԾ միության անդամ։

Հ.Գ. Ավելի լավ կլիներ, եթե այս անձը ընդհարապես լռեր։ «Ճղճղան հայրենասերները» շատ լավ գիտեն, թե դու ՈՎ ես և ինչ ես քեզանից ներկայացնում։ Որ դու այդքան ՉԿԱՍ, որ որևէ որոշման ընդունման մեջ ներկա լինես, որ մատդ էլ խառը լինի։ Իրեն քննադատողներին այս անտրամաբանական, տգետ և հիմար պատասխանով Ա.Նիկողոսյանն ապացուցեց, որ խնդիր ունի պաշտոնի «բարձրացման» հետ և ինչպես ինքն է ասում. «Ափսոսում եմ, որ ստիպված եղա ինչ որ քայլեր բացահայտել, բայց եթե իմ հայրենակիցներն ավելի լավ կանխարգելիչ քայլեր ունեն՝ մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար, լավ կլինի հիմիկվանից անեն, քանի որ վտանգն ամեն քայլափոխի կարող է հասնել մեր երկրի սահմաններին»։

Մենք այդ կանխարգելիչ քայլը արել ենք հինգ տարի առաջ։ Ըդնամենը նորագույն պատմություն սովորի, որ իմանաս 2010 թ-ին ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի և ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի միջև ստորագրված համաձայնագիրը 102-րդ ռուսական ռազմաբազայի վերաբերյալ ու նրա կարևորագույն դրույթները։ Շատ հետաքրքիր է։ Ըստ Ա.Նիկողոսյանի` ինչու՞ ենք մենք պահում մեր տարածքում ռուսական ռազմաբազան (բազայի ծախսերի 50% հոգում է ՀՀ-ն)։ Այ, երբ սա ՍՈՎՈՐԵՍ, էլ այսպիսի ԱՊՈՒՇ և ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ հայտարարություններով հանդես չես գա և չես սերմանի հակառուսական տրամադրություններ մեր հայրենիքում։ Մոսկվան շատ արագ պետք է ձերբազատվի Ա.Նիկողոսյանի նմաններից։ Այս տիպի ստրկամիտները մեծ վնաս են հասցնում հայ-ռուսական հարաբերություններին, քան Արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ՀԿ-ները կամ քաղաքական գործիչները։

Ե՞րբ է վերջապես ՄԵԶ համար առաջնայինը լինելու ՀԱՅԱՄԵՏ լինելը և հետո նոր ռուսամետն ու արևմտամետը...

Գագիկ Համբարյան՝ ֆեյսբուք

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan