Նոր ոչ աշխատանքային օր կսահմանվի. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հռչակել Քաղաքացու օր՝ այն հայտարարելով ոչ աշխատանքային:
Այս նախաձեռնությունը կքննարկվի եւ հավանության կարժանանա հաջորդ հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում, որպեսզի մինչեւ ապրիլի 23-ը ընդունվի խորհրդարանի կողմից, մտնի ուժի մեջ եւ հնարավոր լինի տոնել»: