Նոյեմբերին 8-ին ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք Շուշին գրեթե մաքրում ենք. Արծրուն Հովհաննիսյան
Նոյեմբերին 8-ին ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք Շուշին գրեթե մաքրում ենք, բայց նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ, ինչ տեղի ունեցավ, Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հեվհաննիսյանը։
«Ես ամբողջ պատերազմի ընթացքում տեղեկությունները բացառապես ստացել եմ պաշտպանական գերատեսչությունից, ուղիղ օպերատիվ հերթապահությունից, ծառայությունից, Պաշտպանության բանակից, Պաշտպանության նախարարից, և եթե ինչ-որ բան լրացնելու կարիք եմ ունեցել, ապա կանոնավոր զորքի հետ եմ շփվել, որի հետ ես կապ եմ ունեցել։
Ես այլ տեղեկությունների չեմ տիրապետել։ Ես որևէ քաղաքական քննարկման, բանակցությունների, որևէ նման տեղեկությություններ չեմ ունեցել մինչև վերջին օրը՝ նոյեմբերի 9-ի օրը։ Եվ երբ նոյեմբերի 8-ին ես Պետրոսի հյուրն էի, նույն ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք Շուշին գրեթե մաքրում ենք, սպասում ենք 9-ի առավոտյան, որ մաքրած կլինենք, բայց 9-ին տեղի ունեցավ, ինչ տեղի ունեցավ», - ասաց Հովհաննիսյանը։
