Նպաստ չի լինելու. նախարար
Այսուհետ նպաստ՝ որպես այդպիսին, չի լինելու, միայն լինելու է ծախսերի փոխհատուցում, որի էությունն աշխատանք փնտրող անձի որոշակի ծախսերը փոխհատուցելն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարի խոսքով հիմնական խնդիրը երիտասարդների գործազրկությունն է, որոնց գործատուները չեն ուզում ընդունել՝ գերադասելով աշխատանքային փորձ ունեցողներին: Այս պարագայում պրակտիկայի կազմակերպումը թույլ կտա, որպեսզի այդ ծախսերը երեք ամսում փոխհատուցեն ծրագրերի հաշվին, որից հետո գործատուն կընդունի աշխատանքի։
