«Նրանք երեքն էլ ինձ համար հաղթող են». Անդրե (ֆոտո)
Նոյեմբերի 1-ին Yerevan Mall-ում հավաքվել էին մեծ քանակությամբ մարդիկ: Պատճառը մեկն էր՝ նրանք եկել էին ունկդնրելու «X Factor» 3 նախագծի ֆինալիստների՝ Վահե Մարգարյանի, Նարեկ Վարդանյանի եւ Հայկ Հունանյանի կատարումները: Նրանցից բացի իրենց կատարումներով ներկայացան Սոնա Ռուբենյանը, Լենա Ղազարյանը, Անդրեի քառյակից Նարեկ Խաչատրյանը: Իսկ համերգային ծրագիրը վարում էր «Վիտամինցի» Տիգրանը:Հաղթող ճանաչված պրոդյուսեր Անդրեի համար իր երեք մասնակիցներն էլ հաղթողներ են:
«Չեմ կարող որեւէ մեկին առանձնացնել: Նրանք 3-ն էլ ինձ համար հաղթող են, 3-ն էլ շատ տաղանդավոր են եւ յուրահատուկ: Իրականում, թե նրանցից որ մեկը կդառնա «X Factor» 3-ի հաղթողը, դա չէ կարեւորը, քանի որ նա կարող է հաղթի եւ հետո չշարունակի երգել եւ նրա մասին մենք կմոռանանք: Ես միշտ նրանց դա ասել եմ եւ հորդորել, որ երբեք դադար չտան եւ շարունակեն»,- ասաց Անդրեն:Նշենք, որ Հայաստանի «X Factor» 3 նախագծում առաջին անգամ է, որ պրոդյուսերն երափակչում մրցելու է ինքն իր հետ: