Նռնակը ձեռքի մեջ պայթեցնելով ինքնասպանություն գործած տղամարդը Կոշ գյուղից էր. մանրամասներ
Արագածոտնի մարզում օրեր առաջ նռնակը ձեռքի մեջ պայթեցնելով ինքնասպանություն գործած տղամարդը Կոշ գյուղի 40-ամյա բնակիչ Շավարշ Մամիկոնյանն էր:
Կոշի գյուղապետ Աշոտ Ենգիբարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տղամարդը պայթեցրել է նռնակը այն տան բակում, որտեղ բնակվում էր:
«Խաչվերացի տոնն էր դե, այցելում են տներ, մի երկու բաժակ խմախ է եղել: Ինձ զանգեց կինը, ասեց, որ Երեւանում է, որ ամուսինը սպառնում է նռնակ պայթեցնել»,- ասաց գյուղապետը` նշելով, որ երկու ժամ ոստիկանները տղամարդուն համոզել են նռնակը չպայթեցնել, սակայն ապարդյուն,- «Իր մայրը գյուղի մյուս մասում է ապրում, մինչեւ ես գնացի, որ բերեմ նրան, համոզի, արդեն պայթեցրել էր նռնակը»:
