Նշանս հետ եմ տվել և անձնականիս մասին այլևս չեմ ուզում խոսել. Ջուս
Երեկ համացանցում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ երգչուհի Ջուսը բաժանվել է իր նշանածից:
Shabat.am-ի հետ զրույցում Ջուսը հաստատցեց իր բաժանման մասին լուրը և տեղեկացրեց, որ անձնականի մասին այլևս չի ցանկանում խոսել:
Նշենք, որ մինչ այդ երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Մինչև հիմա տարբեր կայքերից և տարբեր մարդիկ ինձ հարցնում են իմ նշանածի մասին, թե ինչպես են հիմա մեր հարաբերությունները: Ուզում եմ վերջնական բոլորիդ տեղեկացնել, որ ես և Ռիչարդը էլ միասին չենք: Ես էլ նշանված չեմ: Դա եղել է իմ որոշումը: Իսկ Ռիչարդին ես ցանկանում եմ այն, ինչ կցանկանամ ինձ՝ լինել երջանիկ»:
Իսկ մոտ 2 շաբաթ առաջ՝ երգչուհին հայտարարել էր, որ ինքը նշանը հետ չի տվել, բայց զայրացել է նշանածի վրա:
Հիշեցնենք, որ երգչուհի Ջուսի և ֆրանսահայ 50-ամյա Ռիչարդի նշանադրության արարողությունը տեղի էր ունեցել այս տարի ապրիլին: Զույգը հայտարարել էր, որ իրենք կամուսնանան այս տարվա աշնանը կամ հաջորդ տարվա գարնանը: