«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել՝ բուժօգնություն չցուցաբերելու պատճառով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի հաղորդմամբ՝ արտառոց դեպք է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Ըստ թերթի՝ դատապարտյալ Կարեն Ֆիթլջյանը սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է բուժօգնությունն ուշացնելու պատճառով:
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, Աբովյան քաղաքի բնակիչ Կարեն Ֆիթլջյանը քրեակատարողական հիմնարկում մի քանի օր շարունակ վատ է զգացել և այդ մասին տեղյակ է պահել ՔԿՀ պատասխանատուներին, սակայն, ամենայն հավանականությամբ, ՔԿՀ պատասխանատուները ընթացք չեն տվել դատապարտյալի բողոքին:
Արդյունքում՝ սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը՝ ժամը 5:40-ի սահմաններում, Կարենի ինքնազգացողությունն այն աստիճան է վատացել, որ ՔԿՀ պատասխանատուները շտապօգնություն են կանչել, սակայն չեն կարողացել Կարենի կյանքը փրկել:
«Պարզեցինք, որ Կարեն Ֆիլթջյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էր գտնվում դեռևս 2007 թվականից: Նա այն մարդկանցից էր, որ 2001-ից մինչ 2007-ի հունվարը, ավազակախմբի հետ մտնելով մարդկանց բնակարանները, ներկայանում էին որպես «լույսի», «գազի» մարդ, թաղապետարանի աշխատակից, տնտղում բնակարանում թալանման ենթակա ինչ կա, իսկ երկու օր անց արդեն դիմակներով մտնում բնակարաններ՝ թալանի»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
