«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնասպանություն է գործել
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնասապնություն է գործել նախկինում հինգ անգամ դատապարտված Գագիկ Բունիաթյանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
«Օգոստոսի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կարանտինային համազգեստի միջոցով կախվել է Գագիկ Բունիաթյանը: Նա դատապարտված էր 10 տարվա ազատազրկման»,– ասացին ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Գագիկ Բունիաթյանը կրում էր վեցերորդ պատիժը:
