Նունե Եսայանի փոքրիկը հայրիկի ու մայրիկի խառնուրդն է, եղբոր՝ պատճենը
Երգչուհի Նունե Եսայանը, թեև ընդամենը 4 ամիս առաջ է երկրորդ անգամ մայրացել, բայց արդեն գործնական եռուզեռի մեջ է: Ինչպես Life.panorama.am-ին տեղեկացրեց երգչուհին, երկրպագուների համար գեղեցիկ անակնկալն արդեն գրեթե պատրաստ է. «Շատ գաղտնիքներ չեմ բացի, բայց կասեմ, որ երգն արդեն պատրաստ է, և հիմա տարվում են տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: 2015 թվականին պատրաստվում եմ նաև համերգային շրջագայության»:
Երկու փոքրիկների հետ երգչուհին բոլորովին չի դժվարանում, ավելին՝ առավել սիրով է ստեղծագործում. «Փոքրիկների հետ դժվար չէ, երբ գործդ սիրով ես անում, երբեք դժվարություն չես զգում»:
Երգչուհուց հետաքրքրվեցինք նաև, թե ում է նմանվում շուտով 4 ամսական Էլիզաբեթը: Ըստ նրա՝ փոքրիկը հայրիկի ու մայրիկի խառնուրդն է, եղբոր՝ պատճենը: