Նունե Եսայանը` Եվրոպայում, բայց ոչ հանգստի նպատակով
Նունե Եսայանը հունիս ամսին համերգներ է ունեցել Նիկոսիայում, Աթենքում, Վիեննայում, Մյունխենում, Համբուրգում եւ Մարսելում: Երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագիրը կրող համերգային ծրագիրը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Երգերի հաջորդականությունն ընտրել ենք հարյուր տարիների մեր պատմության հիման վրա՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, Ցեղասպանության մասին գրված երգեր, ազգային-ազատագրական երգեր, Արցախյան պատերազմի տարիներին ստեղծված երգեր. անցյալի ուղին’ մինչեւ մեր օրեր: Համերգը, կարծես, մեր պատմության էքսկուրսը լինի. որքան էլ ունեցել ենք դժվարություններ, բայց պայքարում ենք ու կանք»:
Շարունակությունը` այստեղ: