1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նուռն արեւելյան ժողովուրդների մոտ համարվել է բոլոր պտուղների արքան

Նռնենին, իր ծաղկաբույլերի շառագունող գեղեցկությամբ, իր հյութեղ, թթվանուշ պտուղներով, բուժական հատկանիշներով, մարդկությանը հայտնի է դեռեւս անհիշելի ժամանակներից։ Նուռն աշխարհի ամենախոշոր հատապտուղն է, հատապտուղ, քանզի նռնենիները, ի տարբերություն մնացյալ պտղատու ծառերի, թփեր են կամ էլ թփանման ծառեր։

Ընձյուղները բարակ են՝ պատված փշերով, պտուղը, ինչպես նշեցինք, խոշոր է, գնդաձեւ՝ թեթեւակի նիստերով ու գլխամասում թագ հիշեցնող գավաթիկով, հաստ պտղամաշկում դասդասված է հյութեղ, թափանցիկ 400-800, ավելի խոշորներում՝ 1000-1200 հատիկ, որոնց «կույտերը» միմյանցից բաժանված են բարակ թաղանթավոր միջնապատերով։ Նռնենիները հողի եւ խնամքի նկատմամբ քմահաճ չեն, սակայն արեւասեր են եւ շատ ցուրտ վայրերում չեն աճում։ Նռնենու չորացրած ծաղիկներից պատրաստում են թեյ, որը ոչ միայն օգտակար է, այլեւ ունի խիստ հաճելի համ։ Իսկ հատիկների թթվանուշ հյութը ծարավը հագեցնող հրաշալի ըմպելիք է։ Նռան հյութն ու չորացրած հատիկներն օգտագործում են մի շարք ճաշատեսակներում, պտղամաշկից ու արմատներից պատրաստում են բուժիչ եփուկներ, այն նաեւ հրաշալի ներկանյութ է, օգտագործվում է նաեւ կոսմետիկ նպատակներով։ Նուռը լայնորեն օգտագործվում է նաեւ գինեգործության մեջ։

Նուռն արեւելյան ժողովուրդների մոտ համարվել է բոլոր պտուղների արքան՝ ոչ միայն նրա՝ քիմքին հաճելի համի, բուժիչ հատկությունների, այլեւ նռան գլխամասում գտնվող թագանման հավելույթի պատճառով՝ այն ամենեւին պատահականություն չդիտելով։ Տեսակետ կա, որ արքայական թագի նախատիպը հնում վերցրել են նռան «թագից»։

Մերձավոր ու Միջին Արեւելքին նուռը հայտնի էր դեռեւս Ք. ծ. ա. 12-7-րդ դդ.։ Մեծ համբավ ուներ կարթագենյան նուռը։ Այս պատճառով էլ հին հռոմեացիները նուռը կոչեցին Malum punicum «կարթագենյան (փյունիկյան) խնձոր» եւ malum granatum «հատիկավոր խնձոր» անվանումներով։ Վերջինս հետագայում ավելի մեծ տարածում գտավ եւ շատ ու շատ ժողովուրդներ փոխառան հենց «granatum» տարբերակը (անգլ.- pomegranate, գերմ.- granatapfel, իտալ.- melograna, իսպ.-granada, ֆր.- granade, ռուս.- гранат եւ այլն)։ Իսկ պարսկերենում, ինչպես նաեւ պարսկալեզու մյուս ժողովուրդների մոտ նուռը կոչվում է անար (anar), որը նշանակում է կարմրահատ, հրակերտ, հրահատ։ Ի դեպ, կարծիք կա, որ նռան հայրենիքը հենց Պարսկաստանն է։ Իսկ հայերեն նուռն բառը, ըստ Մագիստրոսի, առաջացել է «կուռ» բառից, ինչը Հ. Աճառյանը հավաստի չի համարում։

Նուռը, վաղնջական ժամանակներից ի վեր, ունեցել է նաեւ առանձնահատուկ ու հարուստ սիմվոլիկա։ Դա մեծապես պայմանավորված է եղել նռան գունային երանգներով (մուգ մոշագույնից մինչեւ բաց կանաչավարդագույն), յուրօրինակ ծավալաձեւով, բազմահատիկների «ճարտարապետական» կառուցվածքով ու միասնականությամբ։

Ըստ հին հույների՝ նռնենին աճել է բուսականության աստված, խաղողագործության ու գինեգործության հովանավոր Դիոնիսոսի արյան միջից, փյունիկեցիների համար ունեցել է կենաց ծառի խորհրդանիշ։ Նուռը՝ որպես պտղաբերության, մաքրագործության խորհրդանիշ, բուդդիզմի երեք սրբազան պտուղներից մեկն է՝ ցիտրուսների եւ դեղձի կողքին։ Նուռը ձոնված էր հունական սիրո եւ գեղեցկության աստվածուհի Ափրոդիտեին (հռոմ. դիցարանում՝ Վեներա), ինչպես եւ մայրության եւ հողագործության աստվածուհի Հերային (Յունոնա)։ Սկանդինավյան ժողովուրդների ավանդության մեջ նուռն է համարվում դրախտի արգելված պտուղը։

Նուռը պտղաբերության, առատության, մեծահոգության, մաքրագործության (իսլամում) ընդհանրական խորհրդանիշ է։ Նուռը գլխին «թագ» ունենալու պատճառով համարվել է նաեւ իշխանության նշան, իսկ պտղի՝ հաստ կեղեւի մեջ պարփակված բազմաքանակությունը խորհրդանշել է տիեզերքը՝ մոլորակներով ու աստղերով։

Նռան սիմվոլիկան բավականին տարողունակ է նաեւ քրիստոնեության մեջ. այն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է՝ Իր՝ գավաթում հեղված արյամբ, իսկ կերպարվեստում, երբ պատկերել են Տիրոջը՝ նռով, արտահայտել են Քրիստոսի հարության գաղափարը։ Նուռը խորհրդանշում է Աստծո շնորհների բազմազանությունը, Եկեղեցին՝ իր բազմաթիվ հոտով։

Նուռը, ե՛ւ իր հորհրդանշական իմաստով, ե՛ւ որպես ազգային զարդամոտիվ, լայն տարածում է ունեցել հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստի մնացյալ տեսակների եւ մանրանկարչության մեջ (Գրիգոր Խլաթեցու, Թորոս Տարոնացու, Թորոս Ռոսլինի նկարազարդած, Հաղպատի եւ այլ Ավետարաններ)։ Հայ Եկեղեցու խորանների մեկնություններում նռնենիները մեկնվում են իբրեւ մարգարեների խոսքը, որոնք առակի նման, իրենց հաստ ու դառը կեղեւով ծածկում էին քաղցրության Ավետիսը, անմահության պտուղը՝ Քրիստոսին։

Նուռը՝ որպես Հայաստանում տարածված պտուղներից մեկը եւ որպես հետաքրքիր ծավալաձեւ, մշտապես գրավել է հայ նկարիչներին ու քարագործ վարպետներին, իսկ որպես բանաստեղծի, ստեղծագործող անհատի հոգեկան աշխարհի բազմանիստ արտահայտություն, տեղ գտավ նաեւ Սերգեյ Փարաջանովի հանրահայտ ֆիլմում։ Արդի հայ կիրառական արվեստում, որպես հայկական հուշանվեր, մեծ տարածում ունեն փայտից եւ կերամիկայից պատրաստված նռան նմուշները, քիչ չեն նաեւ արծաթե զարդանախշերը։

Հայաստանում նուռն ինչպես անցյալում, այսօր եւս կիրառվում է բուժական նպատակներով, իսկ նռան գինին մշտապես իր ուրույն տեղն է ունեցել եւ ունի հայկական գինեգործության մեջ։

seiran1972.blogspot.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan