Նույնն է, որ սպասես գնա հրացանն առնի գա, կրակի, հետո նոր քիթ-բերանը ջարդես
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ճիշտն ասած էլ չեմ ուզում կարդալ «ՊԲ առաջատար զորամասերը ցուցաբերել են զսպվածություն» արտահայտությունը... չգիտեմ միգուցե ես սխալ եմ , քանզի զինվորական կրթություն չունեմ, բայց էլ չեմ ուզում... Ոչ էլ ուզում եմ տեսնել թե ոնց էդ դրանկ ինժեներական աշխատանք անելիս «խելոք» մնում, ու հենց անում վերջացնում են սատանա կտրում... էդ ոնց որ իմանաս որ մեկը գնումա տուն հրացանը առնի գա քեզ սպանի ու սպասես, որ գնա առնի գա, բարձրացնի քեզ վրա կրակի, որ դու եթե չմեռնես էդքանից հետո նոր հասնես «ասպետորեն» դրա քիթ բերանը ջարդես...»: