Նվազել է պտուղ-բանջարեղենի արտահանումը
«Նոյեմբերի 7-ի դրությամբ ամբողջ հանրապետության տարածքում մթերվել է 230.600 տոննա խաղող»,- հայտնել է Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ ներկայացնելով գյուղատնտեսական տարվա մթերման և արտահանման ցուցանիշները։ Պտուղ-բանջարեղենի արտահանումն, ի դեպ, նվազել է՝ կազմելով 40 հազար 244 տոննա, բայց տեղում մթերման գներն աճել են։ Արտահանվել է 1790 տոննա ծիրան։
Հիմնականում վճարումները ժամանակին են կատարվել մթերող ընկերությունների կողմից։ Փոխնախարար խոսքով՝ դրանք արվել են տեղում կամ մինչև 10 օրվա ընթացքում։
Գյուղմթերքի տոնավաճառները մայրաքաղաքում շարունակվելու են։ Գյուղատնտեսության փոխնախարարի տեղեկացմամբ՝ միայն Կասյան փողոցում 5000 գյուղացի բերել, իրացրել է իր ապրանքն անցած տասն ամիսների ընթացքում, Սարյան փողոցում՝ 3000։
Գյուղատնտեսության ոլորտում փոփոխություններ են սպասվում։ Առաջիկայում նոր միավորումներ են ստեղծվելու, օրինակ՝ կաթ արտադրողների և այլն։ Օրեր առաջ արդեն ստեղծվել է մսամթերք արտադրողներինը։
Երկրում, ընդհանուր առմամբ 340 հազար գյուղական տնտեսություն ունենք։
