Նվիրվում է ՖԲ-ի «դոկտորներին»
Մի մարդ քայլում է ափով ու խորհում Աստվածայինի սկզբի և նման այլ հարցերի շուրջ: Հանկարծ մի մանկան է հանդիպում, որը իր փոքրիկ դույլով օվկիանոսից ջուր է վերցնում ու լցնում իր փորած փոսի մեջ…
Մի քիչ նայելուց հետո երեխային ասում է.
-Այդ ի՞նչ ես անում:
-Ուզում եմ օվկիանոսը լցնել այս փոսի մեջ:
-Բալես ինչու՞ ես չարչարվում, չե՞ս հասկանում, որ էս ահռելի օվկիանոսը չես
կարող տեղավորել այդ փոքրիկ փոսի մեջ:
Այդ խոսքերի վրա մանուկը հրեշտակ է դառնում ու ասում.
-Իսկ դու ինչպե”ս ես փորձում ԱՍՏՎԱԾԱՅԻՆ իմաստությունը տեղավորել քո փոքրիկ ուղեղի մեջ ...
Վահե Ղազարյան
