Նյարդայնացած է Մանվել Ղազարյանը
Հայտնի է, որ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, Մանվել Ղազարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր համերկրացի Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։ Նա ցուցակի 7-րդ համարն է։
Ի՞նչ ծրագրերով են պատրաստվում հանդես գալ քարոզարշավին պարոն Ղազարյանն ու իր թիմը, ի՞նչպես են տեսնում երկրում ժամ առ ժամ խորացող ճգնաժամի հանգուցալուծումը, Գեղարքունիքում եւ Սյունիքում օր-օրի ամրապնդվող թշնամու առաջխաղաղացումը կանխելուն միտված ի՞նչ հստակ քայլեր են առաջարկում: Այս եւ այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել անձամբ պարոն Ղազարյանի հետ, ում հետ նախ կապ հաստատել չէր ստացվում (չէր պատասխանում զանգերին), իսկ երբ վերջապես հաջողվեց կապ հաստատել պարոն Ղազարյանը բավականին նյարդային տոնով ասաց, որ ինքը շատ զբաղված է եւ, որ իրեն զանգահարելու կարիք չկա:
