1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ո՞ւմ անուններն են շրջանառվում ապագա կառավարությունում

Այս օրերին տարբեր անուններ են շրջանառվում, թե ով է մնալու, ով է գնալու և ով է գալու Նիկոլ Փաշինյանի կառավարություն։

168.am տեղեկություններով՝ այժմ ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածու է դիտարկվում Սեյրան Օհանյանը, Կրթության և գիտության նախարար՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, Բնապահպանության նախարար՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, իսկ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, հնարավոր է, պահպանեն իրենց տեղերը նոր կաբինետում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց շրջանառվող լուրերը։

«Իհարկե, այժմ օրակարգում կառավարության ձևավորման հարցն է, և տարբեր քննարկումներ կան, բայց պաշտոնների ու մնացած հարցերի հետ կապված որևէ մեկնաբանություն այս պահին չեմ կարող անել»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է Վլադիմիր Գասպարյանին՝ ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը, արդյոք արդեն որոշվա՞ծ է, թե ով է փոխարինելու նրանց, Ա. Հարությունյանը պատասխանեց.

«Դա էլ է քննարկումների ընթացքում։ Այս պահին կա որոշումը՝ պաշտոնանկ անելու այն մարդկանց, ում մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է»։

Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր նախկին պաշտոնյաների վերադարձ, Ա.Հարությունյանը նույն համատեքստում պատասխանեց.

«Այժմ քննարկվում են տարբեր թեկնածուներ, նախկինների, ներկաների, ապագայի թեկնածուների վերաբերյալ չեմ կարող մեկնաբանություն անել»։

Նա նշեց, որ առաջիկա օրերին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, կառավարության կազմը կներկայացվի։

Սեյրան Օհանյանը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց, որ իր թեկնածությունը դիտարկվում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնի համար։

«Ես խնդրում եմ ձեզ, հեռախոսով ինձ հարցեր մի տվեք, այդ հարցերն ինձ չեն վերաբերում։ Տվեք նրան, ով զբաղվում է դրանով»,- ասաց Ս. Օհանյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցություն ինքը չի ունեցել։

Ի դեպ, լուրեր էին նաև շրջանառվում, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, հնարավոր է, զբաղեցնի Կոտայքի մարզպետի պաշտոնը:

Սասուն Միքայելյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները: «Հերյուրանքներ են»,- ասաց Ս.Միքայելյանը։ Հարցին, թե ո՞ր պաշտոնում է հավանական իր նշանակումը, Ս. Միքայելյանը պատասխանեց. «Ոչ մի բան դեռ չի քննարկվել։ Ես պայքարել եմ ժողովրդի ազատության համար, ոչ թե պաշտոնների»։

 

Դեռևս վերջնականապես հայտնի չէ՝ արդյոք ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» պորտֆելներ կստանձնե՞ն նոր կառավարությունում: Մեր տեղեկություններով՝ երկու կուսակցությունների ղեկավարներն այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներ են ունենում՝ վերջնականապես որոշելու այդ հարցը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ՀՅԴ խմբակցության հետ հանդիպում չի եղել։ Հարցերին, թե ե՞րբ կկայանա հանդիպում, կամ քննարկվե՞լ է համաձայնության կառավարության ձևավորմանը ՀՅԴ-ի մասնակցությունը, Ա.Կյուրեղյանը պատասխանեց, որ նախ հանդիպման հարցը պետք է քննարկվի ՀՅԴ խմբակցության ղեկավարի հետ, ապա որոշվի, թե այն ե՞րբ կկայանա։

NYT. Եվրոպական առաջնորդները մշակել են Թրամփին... Ես կռվում եմ ոչ թե շների, այլ ՇԱՆ ՏԵՐԵՐԻ հետ!... ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ....
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan