1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ո՞ւմ է հաճոյանում Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ն՝ ապատեղեկատվություն տարածելով

Նոյեմբերի 11-ին Շիրակի պետհամալսարանի երեք ֆակուլտետներից բազմաթիվ ուսանողներ (բազմաթիվ դասախոսներ էլ նրանց կողքին են եղել) մասնակցել են դասադուլի՝ ի պաշտպանություն ԵՊՀ-ի այն ուսանողների և դասախոսների, որոնք ԿԳՄՍՆ-ից պահանջում են չեղարկել բուհերում հայագիտական առարկաների ուսուցման պարտադիր լինելու կարգի փոփոխումը...
Չէի անդրադառնա այս թեմային, քանի որ վերջինս բավական լուսաբանվել էր, եթե չծանոթանայի ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի հարցազրույցներին, որոնցում վերջինս, չդավաճանելով իր ոճին, բացահայտ խեղաթյուրում և կեղծում է փաստերը...
Նախ, պարոն Սերոբյանը հայտարարում է, որ դասերը չեն խաթարվել և դասադուլ չի եղել... Պարոն Սերոբյանը կամ տեղյակ չէ իրականությանը, կամ էլ՝ ստում է... Ժամը 11.00-ին Սոցիալական գիտությունների և իրավունքի, Բնագիտամաթեմատիկական ու Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետների բազմաթիվ կուրսերի ուսանողներ, մասնակցելով պարոն Սերոբյանի բնորոշմամբ "մի 15 րոպեանոց ակցիային", հիմնականում էլ բուհ չեն վերադարձել... Ավելին՝ 3/4 դասաժամերի ավարտից հետո, երբ շատ ուսանողներ տեղեկացան դասադուլի մասին, ևս միացան դասադուլին... ՇՊՀ-ն գրեթե դատարկ էր... Պարոն Սերոբյանն ինչի՞ց դուրս գալով է հայտարարում, որ դասապրոցեսը սովորական հունով է ընթացել և դասադուլը տևել է 10-15 րոպե... Ես հավաստում եմ, որ դասապրոցեսը խախտված է եղել բոլոր երեք վերը նշված ֆակուլտետների շատ կուրսերում...
2018 թ-ի մայիսի սկզբին, երբ ՇՊՀ-ում ևս տեղի էին ունենում դասադուլներ և բուհը դատարկ էր, Երվանդ Սերոբյանի "ուսուցիչը"՝ կրթական գործի Կոլումբոս Սահակ Մինասյանը ևս հայտարարում էր, որ ՇՊՀ-ում դասադուլ չկա և ամեն ինչ նորմալ է... Նույն ոճով առաջնորդվում է Երվանդ Սերոբյանը...
Անդրադառնալով իրեն ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնին կարգած Արայիկ Հարությունյանի վերջերս "շտիրլիցյան" ոճով Շիրակի Մայր բուհ կատարած այցին՝ պարոն Սերոբյանը լղոզված ինչ-որ հայտարարություններ է անում, թե իբր "մի քանի օր առաջ էր նախարարը եկել համալսարան, մարդիկ հավաքվեցին, զրուցեցին, խնդիր քննարկեցին"... Հետաքրքիր է՝ ի՞նչ մարդկանց մասին է խոսքը. ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար, վատահամբավ և տխրահռչակ Սահակ Մինասյանի ֆան-ակումբի որոշ անդամների, որի ակտիվիստներից է եղել նաև Երվանդ Սերոբյանը... Բուհի կոլեկտիվը և ուսանողները նախարարի այցի մասին տեղեկացված չեն եղել... Իսկ միամտաբար նախարարին ընթերցասրահում հանդիպած դոկտոր-պրոֆեսոր Խաչիկյանի մի քանի րոպեանոց զրույցը Արայիկ Հարությունյանի հետ ծիծաղելի է ներկայացնել որպես հանդիպում և քննարկում... Պարոն նախարարը, որը խոստացել էր օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին գալ ՇՊՀ, իր խոստումը մինչև հիմա չի կատարել...
Պարոն Սերոբյանը նաև անդրադարձել է "Բաց հասարակության հիմնադրամներ" հայաստանյան գրասենյակի (այլ կերպ ասած՝ Սորոսի հիմնադրամի) կողմից վերջերս 17.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի տրամադրմանը ՇՊՀ-ին... Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ է բուհի անձնակազմը, և սկսվել են արդյո՞ք դրամաշնորհային ծրագրերի իրականացումը, ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն կրկին իր ոճին բնորոշ պատասխան է տվել... Պարզվում է, ըստ Սերոբյանի՝ "իհարկե բուհի ղեկավարությունը գիտեցել է այդ դրամաշնորհի մասին և ՇՊՀ-ի աշխատակիցների մի խումբ՝ մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու նպատակով մասնակցել է մրցույթին և շահել են...":
Պարոն Սերոբյանը կրկին ստել է... Բուհի անձնակազմը, դա միայն համալսարանի ղեկավարությունը և բուհի աշխատակիցների մի խումբը չէ... Իսկ այդ մրցույթի մասին շատերը չգիտեին... Ավելին՝ իրենց անտեղյակության մասին սոցցանցերում գրառումների միջոցով հայտնել են նույնիսկ պարոն Սերոբյանի մատնանշած "բուհի ղեկավարության" մաս կազմող որոշ մարդիկ ևս... Հետաքրքիր է, ովքե՞ր են Սորոսի հիմնադրամից այդ 17 հազար դոլար դրամաշնորհային ծրագրի հաղթողները...
Հավելեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՇՊՀ-ում իրականացվող ծրագրերի մասին պրոֆեսորադասախոսական անձնակազմի 95 տոկոսը տեղյակ չէ... Նույն խայտառակ վիճակն էր նաև ՆՈՐԿԵՆՏ ծրագրի հետ կապված, որին մասնակցում և հաղթում էին հիմնականում Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները...
ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի հարցազրույցներում պարունակվող ապատեղեկատվությունը և փաստերի խեղաթյուրումը հիմնականում նպատակ ունեն ԿԳՄՍ նախարարին համոզելու, որ ՇՊՀ-ում ամեն ինչ կարգին է և վերահսկելի, այնինչ, ՇՊՀ-ի ներքին խոհանոցին ծանոթ մարդիկ շատ լավ տեղյակ են, որ Երվանդ Սերոբյանը իր կաբինետից այն կողմ ոչինչ չի վերահսկում...
Ի դեպ, ԿԳՄՍՆ-ի ղեկավարը լավ կլինի իմանա, որ իբրև թե ՇՊՀ-ն "կարգի բերած" Երվանդ Սերոբյանն ամեն ինչ անում է, որ ՇՊՀ-ում մեծանա իշխանությունների նկատմամբ հակակրանքը և դժգոհությունը. այսօր նոյեմբերի 12-ն է, սակայն պարոն Սերոբյանը մինչև հիմա աշխատավարձ չի տվել աշխատակիցներին, այնինչ այսպիսի բան վերջին 15 տարում չի եղել...
Հ.Գ. Առաջին անգամ չէ, որ առնչվում եմ Երվանդ Սերոբյանի կողմից կեղծ տեղեկություններ տարածելուն. որոշ ժամանակ առաջ իմ անունից էր ապատեղեկատվություն տարածում ու ջանադրաբար մեկնաբանում այն...

 

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ 

Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan